Փանիկ գյուղի 2 բնակիչ «Տելեգրամ»-ով թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել են Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակիչ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Ձերբակալելու պահին նրանցից մեկը՝ 46-ամյա տղամարդը, նետել է կարմիր և սպիտակ դեղապատիճի նմանվող սրվակներ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր մոտ 17 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 14 սրվակ, 46 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով 20 փաթեթ, 33 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, դեղահաբեր և այլն։

Ըստ ձերբակալված 38-ամյա տղամարդու՝ թմրամիջոցները 46-ամյա համագյուղացու հետ ձեռք էին բերել «տելեգրամ» հավելվածում գրանցված մի օգտատիրոջից՝ հետագայում տարբեր վայրերում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրելուց 2000 դրամ ստանալու նպատակով։

Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերվել են արդեն իսկ թաքցված տարբեր քաշերով 11 սրվակ։

Ըստ նրանց՝ հայտնաբերվածները «կրիստալ» թմրամիջոց է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և նրանց հանցավոր գործունեության հետ փոխկապակցված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն։




Լրահոս