Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի քաղաքապետի եւ շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Քննարկվել են քաղաքաշինական ծրագրերին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին եւ տեղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման հարցում պետական եւ համայնքային կառույցների փոխլրացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել է ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:




Լրահոս