Նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր քաղաքացու դեպքի փաստով։
Հիվանդանոց են մեկել ոստիկանության օպերատիվ խումբը, քննչական բաժնի խումբը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արտուշ Հ․-ն է։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19։20-ի սահմաններում Նոր Արեշի 22-րդ փողոցի 11 հասցեի մոտ, ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավոր Արտուշ Հ․-ի և Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Վ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արտուշ Հ․-ն փայտե մահակով հարվածել է Արսեն Վ․-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Իսկ հետո Արսեն Վ․-ն երկաթյա ձողով 2 անգամ հարվածել է Արտուշ Հ․-ի կրծքավանդակին։
Ոստիկանները հայտնաբերել են Արսեն Վ․-ին, ով տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որից հետո նա ձերբակալվել է։
Կայքի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Արտուշ Հ-ն աշխատում է «Դիմիտրով» թոնրատանը որպես առաքիչ։