ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորի հարազատները մարզի ոստիկանապետին 5 րոպե ժամանակ տվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը:

Նրանք դեռ հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի մոտ: Հարազատները նշում են, որ Վահե Թորոսյանը վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 14-ին, նա հստակ նկարագրել է, թե որտեղ է գտնվում, բայց ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում իրենց տղային այտեղից հանելու համար, ասում են, որ այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ է:

Նշենք, որ արդեն գրեթե 2 ժամ է, ինչ հարազատները բողոքի գործողություններ են անում, սակայն իրենց պատկան մարմիններից դեռ ոչ մեկ չի մոտեցել, միայն մարզի ոստիկանապետն էր մի պահ եկել, որին էլ հարազատնեը 5 րոպե ժամանակ տվեցին, որպեսզի խոսի վերադասների հետ և իրենց պատասխան տա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս