ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորած զինվորի ծնողներին նախարար Սուրեն Պապիկյանը կանչել է նախարարություն. գյուղացիները սպասում են պատասխանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը:

Նրանք դեռ հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի մոտ: Հարազատները նշում են, որ Վահե Թորոսյանը վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 14-ին, նա հստակ նկարագրել է, թե որտեղ է գտնվում, բայց ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում իրենց տղային այտեղից հանելու համար, ասում են, որ այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ է:

Նշենք, որ արդեն գրեթե 2 ժամ է, ինչ հարազատները բողոքի գործողություններ են անում: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անհետ կորած հարազատներին հրավիրել է նախարարություն: Այս պահին գյուղացիները ճանապարհը դեռ փակ են պահում և սպասելու են մինչև ծնողները հետ վերադառնան և նոր որոշեն հետագա քայլերը:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս