Պուտինն առաջարկել է Թուրքիայում խոշորագույն գազային հանգույց ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն, Ուկրաինան և Լեհաստանը «Հյուսիսային հոսքի» դիվերսիաների գլխավոր շահառուներն են։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում։

Ըստ Պուտինի՝ վերջին տասնամյակների եվրոպական բարեկեցությունը հիմնված է եղել Ռուսաստանի հետ համագործակցության վրա։ Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան ոչ ոքի և ոչ մի բանով չի սահմանափակում և պատրաստ է աշնանային և ձմեռային շրջանում լրացուցիչ գազ մատակարարել եվրոպական երկրներ: Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Թուրքիայի դերի վրա։

Նա հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքերով» տարանցման կորցրած ծավալը հնարավոր կլիներ վերաուղղորդել սևծովյան տարածաշրջան: Դրա համար, ըստ նրա, կարելի է Թուրքիայում ստեղծել խոշորագույն գազային հանգույց, որով մատակարարումներ կարվեն Եվրոպա։ Նա հստակեցրել է, որ դրա համար հետաքրքրություն պետք է ցուցաբերեն եվրոպացի գործընկերները։




Լրահոս