«Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում կանխվել են արգելված իրերի փոխանցումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի 4-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից ստացվել է տեղեկություն, որ 4-րդ և 5-րդ դիտաշտարակների մոտ կատարվել է ներնետում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։ Անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում հիմնարկի բաղնիքի մասնաշենքի հետնամասում գետնին ընկած հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով պարուրված կասկածելի փաթեթ։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, յուրահատուկ հոտով, 2․6 գրամ քաշով կանաչավուն, չոր զանգված և երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։ Նույն օրը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, ստուգողական գործողություններ են կատարել և արդյունքում ցածր անվտանգային գոտում գտնվող լոգարանի տանիքի ծածկի տակից հայտնաբերել են թաքցրած երկու ստվարաթղթե փաթեթ և մեկ կաթոցիչ։

Երկու փաթեթներում միասին առկա է եղել ընդհանուրը 3․61 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված։

Միջադեպի մասին իրազեկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։




Լրահոս