Թագուհի Թովմասյանը հանդիպել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի փոխտնօրենին. ինչ են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում հանդիպեցի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute – NDI) փոխտնօրեն Քոեն Պուստիենսի եւ NDI-ի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ։  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական  Թագուհի Թովմասյանը:

«Նախեւառաջ խոսեցինք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում թշնամու կողմից մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ։

Մանրամասն ներկայացրի այս ուղղությամբ իմ կողմից տարվող լայնածավալ աշխատանքների ընթացքը։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց բարեկամական խմբերի շրջանակներում համագործակցության կարեւորությունը, մասնավորապես քննարկեցինք փոխայցելությունների ակտիվացմանն առնչվող հիմնական հարցերը։

Հաշվի առնելով այն, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (National Democratic Institute – NDI) մշտապես աջակցել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, Քոեն Պուստիենսը ընդգծեց մեր հանդիպման օգտակարությունը։ Քանի որ մշտապես սերտ համագործակցել եմ NDI-ի փորձագետների հետ, հայտնեցի երախտագիտությունս՝ փոխշահավետ համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձևավորման վերաբերյալ։

Երկուստեք քննարկեցինք նաեւ հետպատերազմյան շրջանում տարված աշխատանքների առանցքային կետերը։ Մասնավորապես արձանագրեցինք մեր նախորդ հանդիպումից ի վեր կատարած աշխատանքները»։




Լրահոս