Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ իսպանական ամբողջ ֆուտբոլը կարող է դադարեցվել հոկտեմբերի 28-ից։
Տեբասի խոսքերով՝ սա գործադուլ է կառավարության կողմից ներկայացված նոր օրենքի դեմ, որը թիմերին թույլ է տալիս միաժամանակ մասնակցել ազգային մրցաշարերին և Սուպերլիգային։
Որոշումը վտանգի տակ է դնում Լա Լիգայի գործարքը CVC ներդրումային հիմնադրամի հետ, ըստ որի՝ իսպանական թիմերը պետք է ստանան 2 միլիարդ եվրո։
Հոկտեմբերի 27-ին նշանակված է Լա Լիգայի արտահերթ ժողով, որում կդիտարկվի մրցաշարերը դադարեցնելու հնարավորությունը։