Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին, վերջերս Երևանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների մանրամասները ներկայացնելու նպատակով մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում, ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող մի շարք հարցերի՝ վստահեցնելով նրանց, որ պահեստազորի սպաների սոցիալական խնդիրները մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության ներքո։




Լրահոս