Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է մասնավոր հատվածի փայտե տան վրա, հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը։ «Նախնական տվյալներով՝ Իրկուտսկում Սու կատեգորիայի օդանավն ընկել է Պրժևալսկու փողոցում գտնվող երկհարկանի տան վրա»,- ասվում է նրա Telegram ալիքում տեղադրված գրառման մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբից հայտնել են, որ Սու-30 կործանիչը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ։

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը բախվել է Պավել Կրասիլնիկով փողոցի տներից մեկին։ Երկու օդաչուներն էլ զոհվել են, բնակիչների մեջ զոհեր չկան։ Հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ, բաց այրումը վերացվել է։ Միջադեպի հետևանքով 150 տուն մնացել է առանց էլեկտրականության։




Լրահոս