ArmLur.am-ին հասած տեղեկությունների հաաձայն՝ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել դատավոր Արուսակ Ալեքսանյանի աշխատասենյակում եւ որոշ փաստաթղթեր են առգրավվել: Ավելին մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է դատավորի աշխատակիցներից մեկը վկայի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ օրերս կալանավորվեց դատավոր Արուսյակ Ալեսքանյանը, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը եւ դատավորի օգնականներից մեկը : Ըստ լուրերի՝ վերջիններիս կալանավորումը պայմանավորված է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը քրեական հեղինակության մասով կայացրել է այնպիսի ակտ, որով նրան ազատ են արձակել 2,5 միլիոն գրավի դիմաց, ինչը իրավապահ համակարգում համարում են պաշտոնական լիազորությունների չարաշահում: Իսկ ահա քրեական հեղինակության ազատ արձակման միջնորդություն էլ ներկայացրած է եղել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Քնար Մանուկյան