Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0,5 տոկոսային կետով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ․ տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից։ Նիստի ժամանակ որոշվել է՝

· վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5%,

· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 12,0%,

· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,0%:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին:




Լրահոս