ԱԳՆ-ն ավելի քիչ գումար կստանա, քան ցանկացել էր. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարարությանը 2023 թ. նախատեսվում է հատկացնել 16 մլրդ 510 մլն դրամ ծախսային գումար 2022 թ. 18 մլրդ 434 մլն դրամի փոխարեն: Սակայն ԱԳՆ-ն ներկայացրել է մոտ 19 մլրդ 280 մլն դրամի հայտ, սակայն նախագծով հաստատվել է 16 մլրդ դրամի հայտ:

2023 թ. նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր՝ 10 միջոցառմամբ: 2023 թ. նախատեսվում է մի շարք երկրներում բացել դիվանագիտական ներկայացուցչություններ եւ գրասենյակներ: Այս պահին պլանավորվում է բացել դեսպանություն Ուրուգվայում եւ գլխավոր հյուպատոսություն Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում: 2023 թ. դիվանագիտական գրասենյակներ կբացվեն Կիպրոսում եւ Սերբիայում: Կբացվի հյուպատոսական գրասենյակ ՌԴ Վլադիկավկազ քաղաքում:

Երկու ֆինանսական հաստատություն՝ «Եվրոպական ներդրումային բանկը» եւ «Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը» Հայաստանում 2023 թ. ընթացքում պետք է ֆինանսավորեն 55 մլրդ 747 մլն դրամ հանրագումարային արժեքով ծրագրեր:

2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում է, որ նման եղանակով իրականացվող ֆինանսավորման գումարը պետք է կազմի 42 մլրդ 712 մլն դրամ: 2021 թ. փաստացի ֆինանսավորման ծավալը կազմել է 20 մլրդ 497,8 մլն դրամ:

Ն.Հ.




Լրահոս