Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբիացի երգչուհի Շակիրան 14 միլիոն եվրոյով վաճառում են Բարսելոնայում գտնվող ընդհանուր առանձնատունը, հայտնում է AS-ը:
Առանձնատունն ունի նաև ֆուտբոլի խաղադաշտ, թենիսի կորտ, մարզասրահ, մի քանի լողավազան, կինոդահլիճ և այլն:
Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 11 տարվա համատեղ կյանքից հետո 2022 թվականի ամռանը, Պիկեի դավաճանության պատճառով:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը կարիերան ավարտել է այս ամիս: Վերջերս տեղեկություն տարածվեց, որ զույգի 2 երեխաների խնամակալության իրավունքը տրվել է Շակիրային։