Խաղաղության պայմանագրի ստորագրման թեման, ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մյուս խնդիրները, շատ զգայուն է, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։
Նրա խոսքով՝ տեղին չէ մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչ կոնկրետ պայմանավորվածությունների ի հայտ գալը։
«Խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ հարցեր, շատ զգայուն է։ Կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց առաջ անտեղի ենք համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները»,- ասել է Զախարովան։
Դիվանագետը հիշեցրել է նաև, որ անցած շաբաթ Երևանում էր ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Իր շրջագայության շրջանակում նա մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, իսկ այժմ գտնվում է Բաքվում՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Այս շփումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում են խաղաղության պայմանագրի հարցեր։