2022 թվականի հոկտեմբերին Հանրապետությունում իրականացվել է հողերի առուվաճառքի 1651 գործարք: Այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի տվյալներից:
Հողերի առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 7.1%-ով, իսկ 2021-ի հոկտեմբերի համեմատ՝ 28.7%-ով: Երևանում 2022-ի հոկտեմբերին իրականացվել է նմանատիպ 61 գործարք, որը 2021-ի հոկտեմբերի համեմատությամբ նվազել է 53.1%-ով: