ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարար Դումանյանը փնտրում է Բրյուսովի խորհրդի «դավաճաններին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք դեկտեմբերի 9-ին կայացան Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որտեղ 12/8 ձայների հարաբերակցությամբ ռեկտոր ընտրվեց Կարինե Հարությունյանը: Փաստորեն, լիազոր մարմնի և հիմնադրի կողմից առաջադրված խորհրդի 10 անդամներից 2-ը ևս իրենց ձայնը տվել են գործող ռեկտորին, այլ ոչ ԿԳՄՍՆ թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: Այս փաստը շատ է զայրացրել նախարար Դումանյանին, ով վերջին 2 օրերի ընթացքում փնտրում է խորհրդի «դավաճաններին»: Թեև փաստերն ինքնին խոսուն են:

Մասնավորապես, ռեկտորի ընտրությունից հետո Հանրային հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ տարածեց, որում ընտրություններից հետո փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով ևս Բրյուսովի համալսարանի խորհրդի անդամ է, հարցազրույց էր տալիս՝ ամփոփելով ընտրության արդյունքները: Ըստ ռեպորտաժի՝ փոխնախարարի խոսքին զուգահեռ Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդական, նախկին ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հայհոյանքներ էր հնչեցնում նախարար Դումանյանի հասցեին, ինչից ահաբեկված Անդրեասյանը կիսատ է թողնում խոսքը և հեռանում:

Սակայն, հաջորդ օրը ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հրապարակեց տեսաձայնագրության չմոնտաժված տարբերակը, որից պարզ դարձավ, որ Թամրազյանը ոչ միայն չի հայհոյում, այլ նաև Անդրեասյանը ժպիտով ու հրճվանքով շարունակում է իր խոսքը: Մի փոքր վերլուծական միտքն անգամ բավարար է հասկանալու համար, որ «դավաճաններից» մեկը հենց Անդրեասյանն է, ում ձեռնտու էր Դումանյանի «պարտությունը», որն էլ ամրագրելու համար, ամուսնու ձեռամբ, պատրաստեց Հ1-ի մոնտաժված ռեպորտաժը:

Ամեն դեպքում, իրողությունը ճշտելու համար մենք կապ հաստատեցինք նաև Գ. Թամրազյանի հետ, ով կարճ պատասխանեց, որ Հ1-ի ռեպորտաժը չի համապատասխանում իրականությանը: Մնում է ենթադրել, որ «ձկան գլուխը» Անդրեասյան-Դումանյան աթոռակռվի տակ է թաղված:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս