![](https://armlur.am/wp-content/uploads/2011/10/28//12324.jpg)
Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 32, վիրավորվել 71 մարդ,- հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին, վիրավորների թիվը, հնարավոր է, ավելանա, քանի որ վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Պայթյունները տեղի են ունեցել քաղաքի շիայական թաղամասի երաժշտական խանութում: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել: