Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը Ալիևին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության վերսկսման հետ կապված իր խիստ անհանգստության մասին և կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- գրել է լրատվամիջոցը։