Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։