Հռոմի պապի վիճակը կայուն ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանը Հռոմի նախկին պապ Բենեդիկտիոս 16-րդի առողջական վիճակի մասին հաղորդագրություն է տարածել: Սուրբ Աթոռի տեղեկատվության վարչության ղեկավար Մաթեո Բրունին փոխանցել է, որ հարգարժան պապի վիճակը կայուն ծանր է:

«Պապի գիտակցությունը տեղն է, ու չնայած որ վիճակը ծանր է գնահատվում, բայց ներկա պահին կայուն է վիճակը»,- ասված է Սուրբ աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով վատիկանյան սեփական աղբյուրներին, գրել էին, որ Հռոմի նախկին պապի առողջական վիճակը գնալով վատանում է: Նշվում էր նաև, որ Բենեդիկտիոս 16-րդը հոսպիտալացումից հրաժարվում է:




Լրահոս