«Ալ-Նասր» ակումբի Ֆուտբոլային ակումբի Twitter-ի հետևորդների թիվը ընդամենը երկու օրում ավելացել է ավելի քան 4 անգամ՝ 860 հազարից հասնելով 3,6 միլիոնի։ Կրիշտիանու Ռոնալդուի՝ այս ակումբ տեղափոխվելուց հետո արաբական թիմի սոցիալական էջերի հետևորդների թիվը աճում է շատ արագ:
Instagram-ում այդ թիվը երկու օրում հասել է 5,5 միլիոնի։ Նշենք, որ Ռոնալդուն իր հերթին այս սոցիալական հարթակում ամենաշատ հետևորդ ունեցող անձն է՝ ավելի քան կես միլիարդ։
Ռոնալդուի պայմանագիրն արաբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: