Բարձր աղմուկ, քաշքշոց «Ալավերդու բժշկական կենտրոն»-ում. շտապօգնության հերթապահ բժշկին ծեծել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վալտեր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել որ նա 2022 թվականի հունիսի 18-ին, ժամը 03:30-ից մինչև 03:42-ն ընկած ժամանակահատվածում, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մասնաշենքի 1-ին հարկում՝ ընդունարանի և բժիշկների սենյակի մոտ գտնվող միջանցքում, վիճաբանել է հիշյալ ընկերության շտապ օգնության հերթապահ բժիշկ Կորյուն Ասրյանի հետ, քաշքշել նրա հագուստներից, դուրս քաշել միջանցք, այնուհետև 3-4 անգամ ձեռքերով հարվածել է վերջինիս դեմքին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որն ուղեկցվել է բարձր աղմուկով, բարձր ձայներով և հիվանդանոցի աշխատակիցների բնականոն աշխատանքը խաթարելով:

Ք.Մ.




Լրահոս