Կոնյակների գողություն սուպերմարկետներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 14:30֊ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Չեխով փողոցի 52/46 հասցեում գործող «Աուստելեկոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Չինար» սուպերմարկետում, նշված սուպերմւսրկետի խմիչքների համար նախատեսված տաղավարից գաղտնի հափշտակել է 0.7մլ. տարողությամբ 1 շիշ, 52.200 ՀՀ դրամ արժողությամբ «Դվին» տեսակի կոնյակ և 0.7մլ. տարողությամբ 1 շիշ, 20 տարեկան հնեցմամբ, 30.600 ՀՀ դրամ արժողությամբ «Նաիրի» տեսակի կոնյակ՝ «Չինար» սուպերմարկետի խմիչքների պատասխանատու Նինա Հայրապետյանին պատճառելով մանր չափի ընդհանուր 82.800 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ք.Մ.




Լրահոս