Հայաստանն առողջապահական տուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատարի հետ գործակցության ուղիներն ամրապնդվել են. առողջապահությունը առաջնահերթությունների շարքում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ պատվիրակության անդամները հանդիպել են Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին։

Հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարը յուրաքանչյուր ոլորտում կարևորել է մարդկային ռեսուրսը։ «Հայաստանի առողջապահական բարեփոխումների հիմքում պացիենտն է»,-ներկայացնելով ՀՀ առողջապահական համակարգում իրականացվող լայնածավալ փոփոխությունները` ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն առանձնակի շեշտել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները` հատկանշելով շենքային պայմաններից մինչև մասնագետների վերապատրաստումը, աշխատանքի կազմակերպումն էլեկտրոնային համակարգով։ Անդրադառնալով առողջապահական տուրիզմի Հայաստանի հնարավորություններին` նախարարը նշել է, որ COVID-19 համավարակի դժվար ժամանակաշրջանն օգնել է հասկանալ, որ մեր երկիրն առողջապահական տուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի։

Ուստի, հիմնվելով միջազգային փորձի վրա, ուշադրության կենտրոնում է լինելու նաև այդ ոլորտի զարգացումը։




Լրահոս