Armenian text to speach

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Երևանում փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 10-12մ/վ:

Մարզերում  փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 




Լրահոս