Armenian text to speach

«ԻՆՔՈՐ»-ը նշում է տարեդարձը․ Քառորդ դարի փորձառություն և դինամիկ զարգացող մտածողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ տարվա ուշագրավ ու գեղեցիկ փակ կորպորատիվ միջոցառումներից մեկը: Դասական արվեստի միջավայրում միաձուլվել էր «ԱՐՎԵՍՏ»-ն ու «ՖԻՆԱՆՍ»-ը, որի ականատեսն եղան հայաստանյան գործարար և ֆինանսական էլիտան Առիթը տեղական ներդրումային շուկայի առաջատարներից «ԻՆՔՈՐ» ընկերության (նախկինում՝ «ՌԵՆԵՍԱ») հիմնադրման 25-ամյակն էր: Միջոցառման ընթացքում ներկայացվեց շուկայում ընկերության անցած ճանապարհը, նորագույն տեխնոլոգիական լուծումների և ապագայի տեսլականը:

       ՀՀ և համաշխարհային  անցումային ժամանակաշրջանում,  «ԻՆՔՈՐ»-ը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ և 25 տարի անընդմեջ գործելով է  իր զբաղեցրել է իր ուրույն տեղը  ՀՀ ֆինանսական շուկայում: Ֆինանսական ակտիվները վստահում են նրանց, ովքեր ապացուցել են իրենց դիմացկունությունը ժամանակի մեջ: Այդ վստահության և ռիսկերի արդունավետ կառավարման ապացույցը՝ ընկերության շարունակական զարգացումն ու դինամիկ աճն է՚

       Անդրադառնալով ընկերության անցած ուղուն և հաջողության բանաձևին՝ «ԻՆՔՈՐ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Ռիտա Առաքելայնն ընդգծեց. «Այս 25 տարիների երկար ու բարդ ճանապարհի ամենամեծ ձեռքբերումը վստահությունն է»: Նաև նշվեց, որ ԻՆՔՈՐ-ի կայունությունը կառուցված է ամուր ինստիտուցիոնալ հենքի վրա. ընկերությունը «MK» ընկերությունների խմբի անդամ է, որի կազմում է նաև անշարժ գույքի և քաղաքաշինության ոլորտի խոշոր ընկերություն «ՌԵՆՇԻՆ»-ը:

       Քառորդ դարի պատմությունը «ԻՆՔՈՐ»-ի ուժի, հուսալիության և փորձի հետ մեկտեղված ճկունության, արդյունավետության և պրոֆեսիոնալիզմի բանաձևը կրողն է: Ժամանակաին համընթաց, ընկերությունն այսօր աշխատում և զարգանում է դինամիկ, երիտասարդական մտածողությամբ: Ընկերության թիմը համալրված է միջազգային փորձով և գիտելիքներով մասնագետներով, ովքեր մշտապես կիրառում են նորարարական մոտեցումներ՝ նպատակ ունենալով ընդլայնել առաջարկվող ֆինանսական գործիքների ցանկը և համաշխարհային շուկանն հասանելի դարձնել հայաստանյան ներդրողին:

       Այս մասին իր ելույթում խոսեց ընկերության զարգացման գծով տնօրեն Դավիթ Դավթյանը. «Ձևավորված է մտածողություն, որ 25-ամյա գործունեությունը, երբեմն կարող է հանգեցնել ստանդարտացման և  կոնսերվատիվության: Բայց դա մեր մասին չէ: Մեր թիմի երիտասարդությունը, համարձակությունն ու էներգիան մեզ առաջ են մղում՝ ամրապնդելով մեր դիրքերը տեղական և միջազգային շուկաներում»:

       Գլոբալ ֆինանսական լուծումները հայաստանյան շուկայում տեղայնացնելու և հաճախորդներին նոր հնարավորություններ տրամադրելու նպատակով ազդարարվեց ընկերության ծառայությունների ընդլայնման փուլը։ Տեխնոլոգիական արդիականացումը թույլ կտա B2B հատվածին և անհատ ներդրողներին ավելի ճկուն կառավարել իրենց պորտֆելները և հասանելիություն ունենալ միջազգային բորսաներին «ԻՆՔՈՐ Ինվեսթ» հավելվածի միջոցով։

       Պաշտոնական ելույթներն ու թվային տպավորիչ ցուցանիշները ամբողջ երեկոյի ընթացքում ներկյացվեցին արվեստին զուգահեռ. ազգային պատկերասրահում հյուրերը վայելեցին արվեստի ու ֆինանսների կապը խորհրդանշող հատուկ “Art Alive” գեղարվեստական պերֆորմանսը՝ ընդգծելով «ԻՆՔՈՐ»-ի մոտեցումը․ ֆինանսների գրագետ կառավարումը նույնպես արվեստ է:

 




Լրահոս