Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

«Ես դատապարտում եմ անթույլատրելի դարանակալումը, որը Լեռնային Ղարաբաղում 3 ոստիկանի կյանք խլեց։ Ադրբեջանը պետք է հարգի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժ ապահովի։ Դեպքի վայր պետք է միջազգային քննչական խումբ ուղարկվի »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Փեթելը։

Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերն Արցախում կրակ են բացել հերթափոխի մեկնող ոստիկանության ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:




Լրահոս