Պաշտոնանկություններ և նշանակումներ Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: ԱՀ
գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը:

Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և
նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը:

Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից: ԱՀ քաղաքաշինության
նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ
Վիլենի Համբարձումյանին:

Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Լևոնի
Հայրիյանն ազատվել էր ԱՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը
ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Սամուրկայի Խաչատրյանին, իսկ
Վահրամ Ռուդիկի Առաքելյանն ազատվել էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի
պաշտոնից:




Լրահոս