Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արաբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Ես ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ»,- ասել է Ռոնալդուն Goal Arab-ին տված հարցազրույցում։
Սաուդյան Արաբիայում ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա պորտուգալացին 8 խաղում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, ինչպես նաև ազգային թիմերի մակարդակով և Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն։