Սիամական ֆիլիպինցիներին հաջող անջատել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կալիֆոռնիա նահանգի Ստանֆորդի համալսարանին կից հայտնի մանկական հիվանդանոցում կատարվել է բարդ վիրահատություն 2-ամյա սիամական քույրերին անջատելու համար,-հայտնում է Itar Tass -ը: Ֆիլիպինցի քույրերը  ունեցել են մեկ ընդհանուր լյարդ, կրծքավանդակ, ընդհանուր կողոսկրեր եւ ստամոքսի մկանային հյուսվածքի պատ:Առաջին վիրահատությունից հետո Անժելինային եւ Անժելիկային տեղավորել են տարբեր վիրահատարաններ` իրականացնելու համար վիրահատության երկրորդ փուլը, որտեղ պետք է վերակառուցվեին այն օրգանները, որոնք ընդհանուր են եղել:Վիրահատությունը տեւել է 9 ժամ, մասնակցել է 20 վիրաբույժ, անեստեզիոլոգներ, բուժքույրեր, որոնց ղեկավարն է Հերի Հարթմենը, ով արդեն նման 5 հաջող վիրահատության հեղինակ է:




Լրահոս