Թուրքերը հիասթափված են Գերմանիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գերմանիայի հանդեպ ջերմ վերաբերմունք ունեցող թուրքերը հիասթափված են այդ պետությունից։ Այս մասին  հարցազրույցում ասել է այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ընդգծելով,որ Բեռլինը բավականաչափ ուշադրություն չի դարձնում  3 մլն գերմանաբնակ թուրքերի՝ հասարակությանն ինտեգրվելու հանգամանքին։Քննադատելով Գերմանիայի իշխանություններին՝ Թուրքիային ԵՄ անդամակցության ճանապարհին չաջակցելու համար՝ Էրդողանն ասել է. “Գերմանիայի հանդեպ ջերմ վերաբերմունք ունեցող թուրքերն այսօր հիասթափված են այդ պետությունից, քանի որ վերջինս անհրաժեշտ աջակցություն չի ցուցաբերում Թուրքիային ԵՄ անդամակցության գործընթացում”։




Լրահոս