ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ»-ի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանն այդ պաշտոնին է նշանակվել առանց գիտական աստիճան ունենալու:
Տեղեկությունը պարզաբանելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Անժելա Նուշիկյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը:
«Գիտական աստիճան, այո, ես չունեմ, եւ ես հիմա ռեկտորի պարտականությունները կատարող եմ»,-նշեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան