Վթարից մեկ օր հետո «Ռենոյի» վարորդը հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին, ժամը 22.50-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ «Ռենոյի» 57-ամյա վարորդը և 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մայիսի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 57-ամյա Երվանդ Սիմոնյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս