ArmLur.am-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից ռուսական Wildberries ընկերության վերաբերյալ:
Ըստ քաղաքացիների բողոքների՝ Wildberries ընկերությունն անհասկանալի պատճառներով պարբերաբար թանկացնում է գնված ապրանքի վերադարձի գումարը: Այժմ նախկին՝ 450-դրամի փոխարեն այն դարձել է 850 դրամ: Քաղաքացիներին զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ երեխաների համար նախատեսված կաշաները, նպարեղենը չեն կարողանում հատով գնել, քանի որ Wildberries-ը փոխել է գնման ձեւը. այն այսուհետ պետք է գնել որոշակի քանակով, ինչը մեծ անհարմարություններ է պատճառել եւ վրդովմունք առաջացրել քաղաքացիների շրջանում:
Ահազանգի հետքերով ArmLur.am-ը այցելեց Wildberries–ի պատվերների հանձման կետերից մեկը եւ փորձեց տեղում հասկանալ, թե որն է խնդիրը:
Հավելենք, որ Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը, անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին, ասել է, որ այն թույլ է տալիս հավասարակշռել գնորդների և վաճառողների շահերը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան