Հունիսի 6-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին՝ ժամը 13.30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 3, մուտքը՝ Մարշալ Բաղրամյան պող. կողմից) կտրվի Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։

Ասուլիսով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Խաչատրյանի անվան 19-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Սերգեյ Սարաջյանը։ Բանախոսներն ասուլիսի ընթացքում կներկայացնեն մանրամասներ մրցույթի մասնակիցների, ժյուրիի անդամների, մրցութային փուլերի, խաչատրյանական մրցույթի նպատակների, նախորդ տարիների ձեռքբերումների մասին։

Ճեպազրույցից հետո տեղի կունենա վիճակահանություն, որի միջոցով կորոշվի մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հերթականությունը։ Նշենք, որ մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 22 դաշնակահար 7 երկրից։ Մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերը կշրջեն նաև Խաչատրյանի տուն-թանգարանում, կծանոթանան մեծ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում է հայ մեծ կոմպոզիտորի 120-ամյակը։ Ամեն տարի այդ օրը մեկնարկում է Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթն անցկացվում է դաշնամուրի մասնագիտական կարգում։

Նույն օրը՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան մրցույթի բացման համերգը։

***

ՀՈՒՆԻՍԻ 6-ին՝ ժամը 14:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։

***

Երևանի Երիտասարդության պալատը՝ բոլորիս հայտնի ու սիրված «Կուկուռուզնիկը»
կվերականգնվի։
Սույն թվականի հունիսի 6-ին սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու երևանյան
երիտասարդական կոլորիտային միջոցառման՝ Երիտասարդության պալատի
վերականգնման նախագծի շնորհանդեսին, որը տեղի կունենա Բաղրամյան 6-ում,
երեկոյան ժամը 6-ին՝ 18:00-ին։ Միջոցառման հատուկ հյուրը ՆԵՄՐԱ բենդն է։
Պալատի վերականգնման նախաձեռնությունը «Ապրելու երկիր» կուսակցությանն ու
«Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ինն է, որոնք շուրջ մեկ ամիս առաջ
համագործակցության հուշագիր էին կնքել՝ մեկնարկել «Երևանի զարգացման
հասարակական նախաձեռնություններ» նախագիծը։
Ինչպես Երիտասարդության պալատի վերականգնումը, այնպես էլ մի շարք այլ
կարևոր ու մասշտաբային ծրագրեր իրականացվելու են հենց այդ նախագծի
շրջանակում։
Երիտասարդության պալատի վերականգնմանն աջակցում է «Ռուբեն Վարդանյան»
հիմնադրամը։

Միջոցառումը բաց է լուսաբանման համար։

Օրակարգ՝
ԺԱՄ              ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

18:00-18:30     Հյուրերի ժամանում, DJ
18:45-19:00     Միջոցառման պաշտոնական բացում
19:00-20:00     Նախագծի շնորհանդես, հարց պատասխան
20:00-20:45     ՆԵՄՐԱ խմբի համերգ
20:45-21:00     Միջոցառման փակում

***

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք լուսաբանելու Կապի Եվրոպական գագաթնաժողովի բացման արարողությունը։

Ամսաթիվ` հունիսի 6-ին, ժամը` 10։00 (Լրագրողների գրանցումը` ժամը 09։30-ից)
Անցկացման վայր` Արմենիա Մարիոթ հյուրանոց, Արարատ սրահ (Ամիրյան 1, Երևան)

Խոսնակներ`

Ավետ Պողոսյան – ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Քրիստինե Գյոնջյան – Հայաստանի օպերատորների միության տնօրեն

Իգոր Մկրտումյան – “Ինտերնետ հասարակության Հայաստան հատված” ՀԿ նախագահ

Միչուկի Մուանգի – Համաշխարհային “Ինտերնետ հասարակություն” կազմակերպության վաստակավոր տեխնոլոգ (առցանց)




Լրահոս