Հունիսի 1-ին, ժամը 06.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել և ձերբակալվել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Նիկոլայ Մ.-ն, որը 2019 թ. մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Խանտի-Մանսիյսկ շրջանի Ուրայի քաղաքի իրավապահների կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նիկոլայ Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: