Հունիսի 3-ին, ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի թունելի մոտակայքում այրվում է անասնակեր։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայադյան փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:38–ին: Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր: