ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնել էր Թուրքիա: Նա այդ օրն Անկարայում մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ Փաշինյանի հետ Թուրքիա էր մեկնել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Ավելին, Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:
Այսպիսով, Փաշինյանի հետ Թուրքիայի էին մեկնել նաև՝
Ս. Սարգսյան – Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Ս. Վարոսյան – ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Գ. Վանոյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ (02.06.2023 թ. –
03.06.2023 թ.)
Ա. Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ա. Այվազյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ (02.06.2023 թ. – 03.06.2023 թ.)
Ա. Ն. Բարդագջյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Աֆրիկայի բաժնի կցորդ
Ա. Շահինյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Ն.Հ.