Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ զենքի մատակարարմաբ զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործով նիստերը։
Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը և Դավիթ Գալստյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։
Այս քրեական եւ այլ քրեական գործի մասին ArmLur.am-ը զրուցեք է Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի հետ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան