Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Team Telecom Armenia-ն այսօր մեկնարկում է բաժնետոմսերի վաճառքը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցելու տեխնոլոգիական, 100% հայկական կապիտալով
ընկերության զարգացմանը ու կիսելու հաջողությունները։

Ընկերությունն առաջնային հրապարակային առաջարկի (IPO) միջոցով տեղաբաշխում է 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս։
Բաժնետոմս կարելի է ձեռք բերել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ- հանձնարարականի ձևը Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Հիշեցնենք, որ ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:




Լրահոս