«Հրապարակ» օրաթերթը գրում է.Մինչ մեր իշխանության առաջին դեմքերը, քափ-քրտինք մտած՝ այս ու այն կողմ են շտապում, բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում, որ պատրաստ են ապաշրջափակել ճանապարհները, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «Հարաբերությունների կարգավորման» կամ «Խաղաղության պայմանագիր» կնքել, եւ եթե անհրաժեշտ է` անկլավները տալ Ադրբեջանին ու սահմանազատումն էլ անել նրանց նախընտրած քարտեզով, Ադրբեջանը պաուզա է վերցնում:
Երեկ տեղեկացանք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում