Ուկրաինական զորքերի հարձակողական գործողությունները կտևեն մի քանի շաբաթ կամ ամիս. Մակրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական զորքերի հարձակողական գործողությունները կտևեն մի քանի շաբաթ կամ ամիս։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ ուկրաինական հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ, և այն մանրակրկիտ ծրագրված է եղել։

«Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք այն իրականացնել այն շրջանակներում, որը նախանշել ենք հակամարտության սկզբից. պատժել Ռուսաստանին, որպեսզի դադարեցնի իր ռազմական ջանքերը, օգնել Ուկրաինային դիմակայել և հետ վերցնել տարածքները, բայց երբեք չհարձակվել Ռուսաստանի վրա և խուսափել այս հակամարտության սրումից», – Մակրոնի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։




Լրահոս