ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախագծերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ն կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախագծերին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը նեկայացրել էր «Վարչական իրավախախտումների մասին» նախագիծ։ Նախագծով առաջարկվում էր բնության, պատմամշակութային հուշարձանների վնասման համար սահմանված տույժերը կրկնապատկել։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրել էին «Հայաստան» խմբակցության  պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը։

Երկու նախագծերին էլ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց։




Լրահոս