ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ալեն Սիմոնյանն ուղղորդում ՔՊ-ականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների միասնական թեկնածուն Անահիտ Սարգսյանն է: ՄՊՀ անդամի թեկնածուի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իր լիազորություններից դուրս գալով, ուղղորդում էր իշխող խմբակցության պատգամավորներին՝ ինչպե՞ս քվերակեն:

Ալեն Սիմոնյանը, դիմելով ՄՊՀ անդամի թեկնածուին, ասաց. «Ակնհայտ է, որ դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ, վիրավորական արտահայտություններ եք արել ՀՀ ժողովրդի մի մասի հասցեին։ Ձեզ ներկայացնող անձնավորությունն ասում է, թե մեկ է՝ ինչպես կքվեարկեն: Ձեր թեկնածության քննարկման ժամանակ ընդդիմությունը միայն վերջում է հայտնվում ԱԺ նիստերի դահլիճում, ակնհայտ է, որ իրենց համար մեկ է այս ամենը: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք սկսում: Ակնհայտ է, որ ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերներն, առնվազն ձեր ելույթից հետո Ձեր օգտին չենք քվեարկելու»:

Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Իսկ թե ինչո՞ ւ է Ալեն Սիմոնյանն ուղղորդում պատգամավորներին, խմբակցության անունից որոշում՝ ինչպե՞ս քվեարկեն, սա անհասկանալի է:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս