Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործարկված հայտարարագրերի նոր համակարգն ադեն հասանելի է: Հունիսի սկզբի տեխնիկական շտկումներից հետո կայքում արդեն հասանելի են պատգամավորների և հայտարարատու անձանց հայտարագրերը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 2022 թվականի հայտարարագիրը։ Նա 2022 թվականի հաշվետու տարում հայտարարագրել է անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, որը 2021 թվականի հայտարարագրում ևս հայտարարագրված է: Հանձնված և վերադարձված փոխառությունները մնացել են հաստատուն, որոնք «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից է: «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ն, ըստ Պետեկամուտների կոմիտեի, զբաղվում է սպասարկամբ և այլ ծառայությունների մատուցմամբ:
ԱԺ փոխնախագահի 2021 թվականի տարեվերջին հայտարարագրված դրամական միջոցները պահպանվել են է 2022 թվականի տարեսկզբի դրամական միջոցներում (8,271,921 դրամ), իսկ տարեվերջին դրանք աճել են 9 մլն 171 հազար ՀՀ դրամով՝դառնալով 17 մլն 443 հազար դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները նվազել են. 43 մլն 459 հազար ՀՀ դրամից դարձել են 13 մլն 568 հազար 156 ՀՀ դրամ:
Էմմա Միքայելյան