Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հունահռոմեական ոճի ըմբիշներ 45 կգ Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ Սամվել Տերտերյանը, 71 կգ Գոռ Խաչատրյանը և 92 կգ Գրիշա Ոսկանյանը բրոնզե մեդալներ են նվաճել։