Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 22-ամյա Իլյա Ց.-ն: Նա ապրիլի 4-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԲՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Պահեստազորայինների վարժանքներից խուսափելը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:




Լրահոս