Լուսանկարը՝ համացանցից
Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են։ Աջափնյակ վարչական շրջանի կողմից փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության բաժանմունք` մեղավորին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ
ՀԱՐՑ. Տնտեսագիտական համալսարանի հանգստյան տնից ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են օգտվել :
Արմեն Օսեյան (20 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դիլիջանում գտնվող Տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը ստեղծվել է որպես մարզաառողջարանային ճամբար, բայց 2012 թվականի հունվարին ստացել է մարզաառողջարանի կարգավիճակ:
ՀՊՏՀ ղեկավարության ջանքերով մարզաառողջարանում ամեն տարի նորոգման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում, հետզհետե հանգստի համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ: Մարզաառողջարանը գործում է ամռանը` 4 հերթափոխով, որի ընթացքում այստեղ մատչելի պայմաններով իրենց հանգիստն են անցկացնում ՀՊՏՀ հարյուրավոր ուսանողներ եւ աշխատակիցներ: Կազմակերպվող մարզական ու մշակութային բազմաբնույթ միջոցառումները հանգստացողների առօրյան դարձնում են անմոռաց ու հիշարժան:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների եւ ուսանողների համար 35 հազար դրամ է, իսկ ՀՊՏՀ աշխատակիցների եւ ուսանողների ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում մարդու իրավունքների պաշտպանի մոտ ընդունելությունը:
Աննա Մարտիրոսյան (26 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիների ընդունելություն իրականացնում է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ իր աշխատակազմի ներկայացուցիչները:
Նախքան Պաշտպանի մոտ քաղաքացու ընդունելության կազմակերպումը Պաշտպանի հանձնարարությամբ վերջինիս համար ընդունելություն կազմակերպում է դիմում-բողոքի քննարկման ընթացակարգն ապահովող աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
Մարդու իրավունքների պաշտպան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստորաբաժանման ղեկավարը, ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, ինքն է որոշում քաղաքացու ընդունելության կազմակերպումը Պաշտպանի մոտ: